Շախմատի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Ռոկետաս դե Մար» շախմատային փառատոնի եզրափակիչ տուրում միավորը բաժանելով իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսոյի հետ՝ իր անվան դիմաց գրանցեց 7,5 միավոր ու դարձավ գլխավոր մրցաշարի միանձնյա հաղթող: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեն (Չինաստան) եւ Նարցիսոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի ՖԲ էջի