Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Սյուզի Գևորգյանի հանդեպ կատարված բռնության վերաբերյալ

Հունվար 06,2016 19:25

Սույն թվականի հունվարի 5-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Կասյան փողոցում երկու հաղթանդամ տղամարդ հարձակում է գործել «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանի վրա` նրան հասցնելով մարմնական վնասվածքներ: Աղջիկն այժմ հիվանդանոցում է՝ գլխուղեղի ցնցումով և բազմաթիվ այլ վնասվածքներով:
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ Սյուզի Գևորգյանի հանդեպ բռնություն է գործադրվում՝, կապված նրա քաղաքացիական դիրքորոշման հետ: Ավելին, այս անգամ նրան սպառնացել են և հորդորել դադարեցնել գործունեությունը Հայաստանում, այլապես ավելի խիստ են պատժելու:
Սյուզի Գևորգյանի նկատմամբ երկրորդ հարձակումը ՀՀ իրավապահ մարմինների անգործության հետևանքն է, ինչի արդյունքում էլ ավելի է խորանում անպատժելիության մթնոլորտը, որն էլ նոր հանցագործությունների իրականացման և արդարադատությունից խուսափելու հիմք է դառնում մի շարք անձանց համար:

Այս բռնարարքը վկայությունն է նրա, որ քաղաքական և քաղաքացիական գործունեություն մեջ ակտիվ կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում ահագնանում է, ինչն առավել խոցելի է դարձնում կին ակտիվիստների, հասարակական գործիչների և իրավապաշտպանների դիրքերը, միևնույն ժամանակ տարածվելով նրանց երեխաների ու ընտանիքների մյուս անդամների վրա:
Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիան խիստ դատապարտում է 23-ամյա Սյուզի Գևորգյանի հանդեպ բռնության դրսևորումը և նպատակ հետապնդելով կանխարգել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ նման հանցագործությունները, կոչ է անում իրավապահ մարմիններին շուտափույթ գտնել հանցագործներին ու պատժել օրենքի ողջ խստությամբ:
Փոխե′նք մթնոլորտը մեր երկրում, թույլ չտա′նք բռնության արմատավորումը մեր հասարակության մեջ:

Ընդդեմ կանաց նկատմամբ բռնության կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վրիպակ says:

    Գրված է՝ //Սյուզի Գևորգյանի նկատմամբ երկրորդ հարձակումը ՀՀ իրավապահ մարմինների անգործության հետևանքն է … // Երեւի պետք է լիներ՝ //Սյուզի Գևորգյանի նկատմամբ երկրորդ հարձակումը ՀՀ իրավապահ մարմինների գործնեության հետևանքն է …. //

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031