Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է՝ հունվարի 5-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում անծանոթ մարդիկ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտ երկու անհայտ տղամարդ ծեծի են ենթարկել Սյուզաննա Գ.-ին՝ պատճառելով վնասվածքներ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: