ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սարավան-«Զանգեր», Մեղրի-Կապան (ուժեղ ձնաբուք), Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Կոտայքի մարզում՝ Կապուտան-Հատիս-Զովաշեն և Ֆանտան գյուղ տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի և հանրապետության բարձրադիր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա է բուք և տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
ԱԻՆ
Ինչ է նշանակում հիմնականում անցանելի են? Այսինքն Երևան քաղաքի մեջ կարելի է մասիվից Կոմիտաս իջնել??? Իսկ այն, որ դժվարանցանելի են ( դժվարանցանելին էլ հարաբերական հասկացողություն է, երբ մարդ 12 ժամ մեքենայի մեջ սպասում է մինչև ճանապարհը բացեն- ՏԿԱԻ համար դա դժվարանցանելի է կոչվում?) Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները, դա ուղղակի Հայաստանի մեջ չեն: Չեմ խոսում մյուս մարզերում առկա մերկասառույցի մասին: