Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն է ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը

Հունվար 06,2016 16:20

Հունվարի 6-ին` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սուրբ Պատարագին ներկա էին պետական բարձրաստիճան այրեր` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ: Ի թիվս բարձրաստիճան մի շարք զինվորականների, պատարագին ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողություն: Այս տարի Մայր Տաճարում Ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ԼՂՀ Պաշտպանական բանակի գնդապետ Ջալալ Հարությունյանը: Ներկաները աղոթք հղեցին առ Աստված Հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար: Ընդունված կարգի համաձայն, ջրօրհնյաց խաչը մի քանի օր կգտնվի գնդապետ Ջալալ Հարությունյաի տանը, այնուհետև այն կվերդարձվի եկեղեցուն: Պաշտպանության նախարարի առաջարկով ջրօրհնյաց խաչը կհասցվի նաև ՀՀ ԶՈՒ և ՊԲ զորամասեր և մարտական հենակետեր, որպեսզի զինծառայողներն էլ հաղորդակից լինեն օրվա խորհրդին:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031