Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի ենթարկված ակտիվիստը պատմում է իր վրա կատարված հարձակման մանրամասները. (Տեսանյութ)

Հունվար 06,2016 14:45

«Ես դուրս եկա տնից, որպեսզի իջնեմ խանութ: Մոտեցա, որ դալանի մոտով անցնեմ եւ զգացի, որ հետեւից երկու հոգի հետապնդում են ինձ: Իրենք արագ վազեցին իմ կողմ եւ ես կասկածեցի, թե ինչու պետք է այդ երկու հոգին վազեն իմ հետեւից: Ես որոշեցի անվտանգության համար արագ գնամ հասնեմ սուպերմարկետի մոտ: Արագ վազեցի, դալանն անցա եւ հետեւից ինձ քաշեցին, գցեցին գետնին: Դրանից հետո հիշում եմ, որ ոտքերով խփում էին»,- այս մասին պատմել է «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել են նրան, այնուհետև՝ վրա հասնելով գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Յութուբում տարածված տեսանյութում Սյուզին պատմել է, որ մի քանի րոպե այդ անձինք ոտքերով հարվածել են իրեն. «Հարվածել են տարբեր մասերի: Երկու հոգի էին, սեւ հագած, սեւ մազերով, սպորտային կազմվածքով: Երբ որ գցեցին գետնին եւ հարվածում էին, իրենք ասացին, թե քեզ ասել ենք` էլ չերեւաս: Նրանց երեկ եմ տեսել մեր շենքի մոտ եւ հունվարի 1-ին կամ 2-ին»:

Նա նշեց, որ այդ պահին ինքն օգնություն է կանչել. «Ֆրեշ» սուպերմարկետի մոտից մի մարդ եւ կին մոտեցան ինձ: Մինչ նրանք մոտենում էին, հարձակվողները շարունակում էին հարվածել ինձ: Թե ոնց են թողել գնացել, ես չեմ տեսել, որովհետեւ ընկնելով, մի կերպ հասել եմ սուպերմարկետի մոտ»:

Ակտիվիստն ասաց, որ այժմ իրեն շատ վատ է զգում. «Հարվածել են գլխիս եւ, ոնց հասկանում եմ, ձախ կողմս ընդհանրապես շատ է ցավում: Մարմնիս տարբեր մասերն են ցավում: Քիթս ուռել է, ոտքս ցավում է: Ճիշտն ասած, հիմա չեմ կարող գիտակցել, թե մարմնիս որ մասերն են ցավում, որովհետեւ ամենաշատը գլուխս է ցավում»:

Սյուզի Գեւորգյանն այս հարձակումը կապում է իր քաղաքական հայացքների հետ, քանի որ սա արդեն երկրորդ դեպքն է. «Նամանավանդ այս վերջին ամսում ես ակտիվ գործունեություն եմ ցուցաբերել, դեկտեմբերի 1-ից սկսած»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Лик Без says:

    Քաղվածքներ.
    1. Տարրական միամտություն է ու խիստ վտանգավոր պայքարի ելնել անպատիժ ու ամենազոր հանցագործների դեմ՝ քաղաքակիրթ ու օրինական համարվող եղանակներով: Պիտի գիտակցել որ դիմացը պատրաստ են ամեն ինչի:
    2. Հայկական առակը պիտի լավ հիշել – երբեք մի փորձեք ցախավելը միանգամից կոտրել:
    3. Ձեր մեթոդներն ու միջոցները պիտի լինեն անծանոթ, անսպասելի ու անհասանելի ձեր հակառակորդին:
    4. Վերջապես, եթե դուք ի վիճակի չեք գերազանցության հասնելու, ապա պատրաստ պիտի լինեք հնազանդվելու, այլապես անխոհեմ ու ապարդյուն ջանքերն ավելի կթուլացնեն ձեզ ու կզորացնեն նրան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031