Չինաստանի Հենան նահանգում կառուցել են Մաո Ցզե-Դունի 37-մետրանոց ոսկեզօծ արձանը: «Մեծն նավարարի» հսկա հուշարձանի շինարարության ծախսերը հոգացել են տեղի գործարարները, որոնք, ինչպես գրում է տեղական մամուլը, շինարարության համար հավաքել են մոտ երեք միլիոն յուան (մոտ 460 հազար ԱՄՆ դոլար): Շրջակա գյուղերի որոշ բնակիչներ նույնպես մասնակցել են դրամահավաքին, հատնում է ВВС –ն, հղում անելով չինական The People’s Daily պարբերականին:
Ոսկեզօծ նախագահ Մաոն բարձրանում է Հենան նահանգի Տունսյույ նախանգի հողային հանդավարներից վեր:
1950-ականների վերջին Հենանն այն նահանգներից էր, որ ամենաշատը տուժեց սովից, ինչը Մաոյի վարած քաղաքականության արդյունքն էր:
Կարդացեք նաև
Չինական սոցիալական ցանցերում արձանի վերաբերյալ կարծիքները կիսվել են. ոմանք քննադատում են կառույցը, համարելով, որ տարօրինակ տեղ է ընտրված, իսկ շինարարության համար ծախսված միջոցները կարելի էր ավելի խելամիտ կեերպով օգտագործել: Ուրիշները կարծում են, որ ոսկյա արձանը դաշտերում՝ ՉԺՀ առաջին նախագահի հիշատակը հավերժացնելու լավ եղանակ է:
Չինաստանի ներկայիս նախագահ Սի Ցզինպինը Մաոյին համարում է մեծ պատմական կերպար, չնայած եւ ընդունում է, որ նա սխալներ է գործել:
Ֆոտո՝ ВВС