Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 06,2016 12:25

«Երկարատեւ քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարավորություն ունեն, չափից մեծ ազատ», – հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նախագահի խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար:

«Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց եղբայրներին եւ քույրերին, ծնողները՝ հողին հանձնում իրենց զավակներին», – նշել է Օբաման:

Նախագահ Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգները միակ առաջատար երկիրն է, որտեղ այս ծավալներով է տարածված զենքի կիրառմամբ զանգվածային բռնությունը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031