Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջան 2015-ի երկու գլխավոր հիասթափությունները

Հունվար 06,2016 11:21

Վլադիմիր Կլիչկո

«Մինչեւ հիմա չեմ հավատում, որ պարտվել եմ: Ես տառապում եմ, եղբայրներ», – թվիթերում գրել է մի գիշերում $ 22,5 միլիոն վաստակած, սակայն WBA, IBF, WBO եւ IBO չեմպիոնական գոտիները Թայսոն Ֆյուրիին զիջած ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Բռնցքամարտիկը ռեվանշ մենամարտ է պահանջել ու այն ըստ նախնական պայմանավորվածության կկայանա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ Անգլիայում: «Ես այդ օրը ցույց կտամ կորցնելու ոչինչ չունեցող մարդու բռնցքամարտ», – իր երկրպագուներին խոստանում է Կլիչկոն:

Կհաջողվի՞ վերադարձնել գոտիները: Շատերը թերահավատ են:

Ռոնդա Ռոուզի

Նկարահանումներ «Ֆորսաժ» եւ «Անտուրաժ» ֆիլմերում, ֆոտոսեսիաներ MAXIM- գլյանցային հանդեսի շապիկի համար, շոու երեկոների մշտական այցելություններ, համացանցերում ռեկորդային թվով բաժանորդներ եւ փող սարքելու գործի վարպետ Ֆլոյդ Մեդվեյզերի հետ մրցակցություն…

Վերջին երկու-երեք տարիներին Ռոնդա Ռոուզին UFC-ի թագուհու համբավ էր ձեռք բերել՝ որպես կանոն առաջին իսկ ռաունդում հաղթելով մրցակիցներին: Նա չափից ավելի ինքնավստահ էր դարձել: Սակայն այդ ինքնավստահությունը հայ-քիկի մեկ հարվածով կոտրեց Հոլլի Հոլմը, որը մենամարտի առաջին ռաունդում գրագետ կերպով հետազոտեց Ռոուզիին, իսկ երկրորդ ռաունդում ծանր նոկաուտի ենթարկեց: Ռոուզին ուղեւորվեց հիվանդանոց, իսկ Հոլլին նվաճեց նրա տիտղոսը:

Հոլմը նույնպես Ռոնդային ռեվանշի հնարավորություն է տվել, որը կայանալու է հուլիսի 9-ին, UFC 200-ի շրջանակներում: Սակայն Ռոուզիի մտերիմները նրան խորհուրդ են տալիս՝ չշտապել վանդակ մտնել, քանի որ նա լիարժեք մարզումներն սկսել կարող է միայն մայիսին: Բայց Ռոնդա Ռոուզին, ըստ քաջատեղյակ աղբյուրների, չի համբերում: Նա ցանկանում է օր առաջ ապացուցել, որ ինքն է լավագույնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ eurosport-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031