Սիրելի համաքաղաքացիներ, հարգելի վարորդներ,
տեղեկացնում ենք, որ վերսկսված ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են ճանապարհների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ: Համապատասխան բոլոր ծառայությունները, ձյան դադարից անմիջապես հետո, լայն թափով կմեկնարկեն տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները: Տեղեկացնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները վերահսկում են իրավիճակը:
Ստեղծվող որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն