Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը պարտվեց, բայց շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը

Հունվար 06,2016 10:35

Իսպանիայում «Ռոկետաս-դե Մար» շախմատային փառատոնը որքան մոտենում է ավարտին, այնքան հաղթողի գլխավոր հավակնորդների թիվը կրճատվում է:

Երեկ կայացած 7-րդ տուրում, թեև Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը սեւերով պարտվեց չինաստանցի կանանց գրոսմայստեր Լեյ Տինցզեին, սակայն 6,0 միավորով իրեն «նեղացնողի» հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորս շախմատիստներ, որոնց մեջ է Կարեն Գրիգորյանի այսօրվա մրցակից, մոլդովացի գրոսմայստեր Դմիտրի Սվետուշկինը, առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Կարեն Գրիգորյանի ՖԲ էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կարեն Գրիգորյանը 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը:
    Շնորհավոր: Տարին խոստումնալից է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031