Այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ դարանակալել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, հետապնդել են նրան, այնուհետև՝ վրա հասնելով գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ:
Հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են, թե քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչու չլսեցիր:
Կարդացեք նաև
Սյուզի Գևորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար և շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ:
Հիշեցնում ենք, որ Սյուզի Գևորգյանի վրա 2015 թ. օգոստոսի 14-ին նույն սցենարով հարձակվել էին և ծեծել ու ահաբեկել՝ պահանջելով հեռու մնալ պայքարից: Այդ ժամանակ նրան փորձում էին հետ պահել Հիմնադիր խորհրդարանին աջակցելուց:
Վերջին շրջանում նա մի քանի անգամ սպառնալիքներ է ստացել: Սպառնացողներն ասել են, որ այս անգամ նախորդ անգամվա համեմատությամբ շատ ավելի խիստ են պատժելու նրան: Ըստ Սյուզի Գևորգյանի՝ այսօր իր վրա հարձակվողներին նա հունվարի 1-ի և հունվարի 4-ի երեկոյան ժամերին նկատել է իր շենքի բակում:
Սյուզի Գևորգյանի վրա այս հարձակումը և Գևորգ Սաֆարյանի ապօրինի կալանավորումը կեղծ հանրաքվեն վիճարկող ուժերի և քաղաքացիների նկատմամբ բռնությունների նույն շղթայի օղակներն են:
Ինչպես Գևորգ Սաֆարյանի պարագայում, Սյուզի Գևորգյանին թիրախավորելը ևս պատահական չէ: Սյուզի Գևորգյանը հատուկ պայքարի նպատակով Հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաև Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում վերադառնալ իրենց երկիր և պայքարել նրա ապագայի համար:
Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի և բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրաքվեի արդյունքները վիճարկող և միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից և անհատներից:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն
Սա արդեն չափազանց է: Այստեղ է, ահա, որ հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները չափն անցել են: Այսպես կարող են վարվել Հայոց ազգի թշնամիները, բայց ոչ Հայրենի իշխանությունները: Ես Հայոց պատմության մեջ չեմ հիշում, որ հայ իշխանավորները երբևէ նմանօրինակ քայլերի գնացած լինեն:
Ազատ, անկախ Հայաստա՞ն, նման տականք իշխանավորներո՞վ: Սա առաջին դեպքը չէ: Ամիսներ առաջ այդպես վարվել էին կին լրագրողի հետ:
Սա այն դեպքն է, երբ իշխանական ամբողջ թևը պիտի պատասխանի ու բացատրի:
Я не. Представлял что Воровского рукавосдва Армении так не человечески поступит жителей своей странные не люди.
Ամենատխուրն ու ամոթալին այն է որ իրականում հայ ազգի մեջ այս աստիճանի տականքներ շատ կան: Դժվար կլիներ հավատալ այս պատմությանը եթե չլինեին նման շատ դեպքեր: Ես տեսել եմ երեւանի կենտրոնում ինչպես են 10-15 լամուկներով հարձակվել միայնակ մարդու վրա, գետին գլորել, ջարդել ու տրորել եւ այնքան արագ ցրվել ու փախել, որ մարդիկ չեն էլ հասցրել մոտենալ: Մի ցնցող պատմություն եւս, 3-4 երիտասարդներով գիշերվա կեսին բակում դաժանորեն տրորում ու ջարդում էին ավտոկայանի տարեց պահակին, մի քանի հարյուր բնակիչների դիմաց, որոնք աղմուկի վրա բացել էին լուսամուտները: Բոլորը վրդովված գոռում էին որ դադարեցնեն, ոստիկանություն էին զանգում: Եւ ինչ կատարվեց՝ ծեծողներն իրենց գործն ավարտելով, հանգիստ սպասեցին մինչեւ միլիցեքը գան: Սրանք էլ եկան, մտերմորեն բարեւեցին տղեքին ու հոգատար հարցրին պահակին թե հո բողոք մողոք չունի՝ այսինքն թե պակաս էր, բաժին տանենք: Ինչ պիտի ասեր խեղճ մարդը, բացի շնորհակալությունից! Ահա այսպել էլ ապրում ենք մինչեւ հիմա՝ հայկական կարգով:
Ամոթ մեզ, էլ ի՜նչ բազմադարավոր քաղաքակրթությունից ենք խոսում։ Մենք ենք թույլ տվել այս և նախկին իշխանություններին այն ամենն, ինչ անում են գլխներիս։ Մի բուռ պայքարող ՄԱՐԴԿԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ էլ զորավիգ լինելու փոխարեն, կարող ենք թերություններ գտնել, տաքուկ անկյուններում նստած խորհուրդներ տալ (լավագույն դեպքում)։