Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների հոսքը եկեղեցիներ չի դադարում (ֆոտոշարք)

Հունվար 05,2016 20:33

Գյումրիի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությամբ տոնվում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը: Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասի «Սուրբ Հակոբ Մծբնեցի» ու «Սուրբ Յոթ վերք Աստվածածին» եկեղեցիներն են, որտեղ այս պահին կանգնելու տեղ անգամ չկա. չնայած այս քաղաքի սառցակալած ու դժվարանցանելի փողոցներին՝ ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չի դադարում:

Հունվարի 5-ն այն եզակի տոներից է, երբ Գյումրին շունչ է առնում, գյումրեցիները մի մարդու պես տներից դուրս են գալիս, անկենդան փողոցները լուսավորվում են մոմի լույսերով:

Իսկ Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում գտնվող «Սուրբ Յոթ վերք Աստվածածին եկեղեցում» Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվում է սիրված հոգեւորական, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ:

Կենտրոնական այս եկեղեցին բնականաբար առավել մարդաշատ է. հետաքրքիրն այն է, որ մոմ վաճառողներից շատերն այս սուրբ օրով իրենց թույլ չեն տալիս գին սակարկել, վաճառում են այնքանով, որքանով հարմար է բնակիչներին:

2 3 4 5 6

9 7 8

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031