Այսօր՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 07:00-ից Սյունիքի մարզպետարանի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետարանների աշխատակիցները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ Գորիսի և Սիսիանի ճանշինականների մասնակցությամբ Ճանշինի տեխնիկաներով մի քանի ժամ է, ձնամաքրման աշխատանքներ են կատարում Գորիս-Սիսիան ավտոճանապարհին:
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ տեղի N զորամասի ծանրքաշային տեխնիկաներով մարդիկ կարողացել են 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, իսկ մինչ այդ նույն խումբը քաղաքացիներին էր կեսգիշերին տեղափոխել անվտանգ վայր, մոտակա հյուրանոցներ, և հիմա այս պահին Ճանշինի աշխատակիցները ուժեղ բքի տակ հսկայական աշխատանքներ են կատարում, որպեսզի ճանապարհը բացեն, բայց, միևնույն է, բուքն իր սև գործն անում է. վայրկյաններ անց տեխնիկայով մաքրած ճանապարհը նորից պատվում է ձյան շերտով ու երթևեկությունը դառնում է վտանգավոր:
Գորիսի տարածաշրջանում քաղաքացիներին ձնաբքի տակից դուրս է բերել տեղի ճանշինականների հետ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով 7 ժամից ավելի չէր լքել Գորիս- Սիսիան ճանապարհահատվածը: Մի քանի քաղաքացիների էլ ձնաբքի տակից դուրս էր բերել ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «shamshyan.com»-ի կայքում