Լրահոս
Օրվա լրահոսը

Սահադաշտ՝ աղքատ ընտանիքներին վառելափայտ գնելու համար (Ֆոտոշարք)

Հունվար 05,2016 14:50

Գյումրու նորակառույց Մուշ 2/2 թաղամասում գտնվող թիվ 23 դպրոցի բակում գյումրեցի ակտիվիստ երիտասարդները սահադաշտ են կառուցում: Նպատակը ոչ միայն թաղամասի կյանքն աշխուժացնելը, գյումրեցիներին տնից հանելը ու քաղաքի ձմեռային տխուր ու անգույն երեկոները լուսավորելն է, այլ ստացած հասույթով սոցիալապես անապահով ընտանիքիներին օգնելն է:12483671_946679595387418_62585855_n 12483416_946679428720768_1080154147_n 12476289_946679278720783_914620382_n 12468012_946679482054096_1069682104_n 12468185_946679495387428_1096541621_n 12463622_946679272054117_134872535_n 12459969_946679465387431_166047315_n 12459698_946679662054078_1601674181_n

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահ, գյումրեցի ակտիվիստ Գոռ Թորոսյանը: «Սահադաշտից ստացված շահույթը ծախսելու ենք բարեգործական նպատակներով՝ հիվանդ երեխաների բուժման համար և սոցիալապես անապահով ընտանիքների կոմունալ վճարումների համար կամ վառելափայտ գնելուն: Գիտեք՝ դրսում սարսափելի ցուրտ է, բայց մենք գիշերուզօր աշխատում ենք . օրեր անց սահադաշտն ամբողջությամբ պատրաստ կլինի: Ասեմ, որ չմուշկները տրամադրել է «Վորլդ Վիժիոն»-ի Գյումրու ՏԶԾ-ը», -ասաց Գոռ Թորոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031