Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն մամուլի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել երեք ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանին, Մատս Հումելսին եւ Իլկայ Գյունդողանին:
«Մենք ցանկանում ենք նրանց թիմում պահել հնարավորին չափ երկար ժամանակ: «Բորուսիան» միանգամայն ի վիճակի է նրանց ֆինանսական շահավետ պայմաններ առաջարկել: Դրա համար մենք այլ ակումբներից զգուշանալու իմաստ չենք տեսնում», – Վատցկեի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Մխիթարյանը, Հումելսը եւ Գյունդողանը «Բորուսիայի» հետ պայմանագրով կապված են մինչու 2017 թվականը: Սակայն նրանք, ինչպես նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գրավում են Եվրոպայի մյուս առաջատար ակումբներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ