«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում և Օրեգոնի քոլեջներից մեկում ահաբեկիչների կողմից իրականացված սպանություններից ամիսներ առաջ Սպիտակ տանը աշխատանքներ էին տարվում զինված հարձակումների թիվը նվազեցնելու նպատակով՝ նախագահի կողմից ձեռնարկվելիք գործողությունների շուրջ: Բարաք Օբաման բազմիցս նշել է երկրում զենքի վաճառքի օրենքի խստացման կարիքի մասին:
Նա ասում է,- «Զինված հարձակումների պատճառով տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ ենք կորցրել: Ամեն կոտորածից հետո մեզ ասում են, որ զինամթերք վաճառելուց առաջ անցկացվող հետաքննության գործընթացի ողջախոհ բարեփոխումները դժվար թե որևէ բան փոխեն: Սակայն, ին՞չ կլիներ, եթե Կոնգրեսը օրենք ընդուներ, որի շնորհիվ մենք կկարողանայինք կանխել գոնե մեկ զինված հարձակում»:
Գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո, ակնկալվում է, որ Օբաման կարգադրություններ կանի զենքի վաճառքի ժամանակ կատարվող հետաքննությունների խստացման շուրջ: Այս քայլը վշտացրել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, հատկապես Դոնալդ Թրամփին, ում խոսքերով, եթե Սան Բերնարդինոյի կամ Ֆրանսիայի բնակիչները զինված լինեին, ապա նրանք կկարողանային պաշտպանել իրենց:
Սակայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները աջակցում են զենք ձեռք բերելու օրենքի խստացման շուրջ տարվող Բարաք Օբամայի գործողությունները: Սենատոր Բերնի Սանդերսի խոսքերով, ամերիկացիները վերջին տարիների ընթացքում բավականին զարհուրելի սպանությունների ականատես են դարձել:
Կարդացեք նաև
Նա ասում է,- «Մենք պետք է սահմանափակենք զենքի վաճառքը, որպեսզի օրինազանցներն ու հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիները չկարողանան զինամթերք գնել»: