Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացական Բիչախչյան. «Կսպասեմ իմ տան վրա եկողին»

Հունվար 05,2016 12:35

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը (լուսանկարում) ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի տան մոտ կազմակերպված բողոքի ցույցին, որի առիթը նաեւ նրա ֆեյսբուքյան վիրավորանք պարունակող գրառումն էր՝ գրել է. «Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր ընտանիքը, մեր տունը մեր սրբությունն է: Ոստիկանի տունն էլ բոլորի նման սրբություն է:

Ամենևին չանդրադառնալով ֆեյսբուքյան փոխադարձ վիրավորանքներ հասցնելու փաստին, հարկ եմ համարում նշել, որ ոչ մի ձևով արդարացում չի կարող ունենալ այն, որ վիրավորվելով ոստիկանի խոսքից՝ պետք է ոտնձգություն կատարել նրա բնակարանի հանդեպ: Ի՞նչ է, կարող է ինչ-որ մեկը կգտնվի՝ հակառակը կփորձի համոզել, որ ոստիկանի տունը իր համար սրբությո՞ւն չէ:

Խոսքս ուղղում եմ հիմնականում այն նողկալի հայտարարություններ տարածողներին, ովքեր կոչեր են անում elections.am կայքից հանել հասցեները և գնալ ոստիկանի տան վրա: Ես ել եմ ոստիկան և դժվարություն մի կրեք, ով կցանկանա հասցես կտամ, և կսպասեմ իմ տան վրա եկողին…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ես ել եմ ոստիկան և դժվարություն մի կրեք, ով կցանկանա հասցես կտամ, և կսպասեմ իմ տան վրա եկողին… նույնականացման քարտ կրակող գնդացիրս պատրաստի վիճակում ա…:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031