Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր):
10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 ՀՓՋ, իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ:
Կարդացեք նաև
***
Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Porsche Cayene» մակնիշի 02 LO 202 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 5-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում` Եվրոպական համալսարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները «BMW 5» մակնիշի 34 FZ 608 պետհամարանիշի (վարորդ ՝ Ն. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Հունվարի 5-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Lexus GX» մակնիշի R964НУ777 պետհամարանիշի (վարորդ ՝ Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից (1 ուղևոր):
***
Հունվարի 5-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի վերջնամասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի 34 ZL 074 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Հ.) ավտոմեքենան:
***
Հունվարի 5-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Զովք-Գեղաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Զով-Գեղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «BMW 5» մակնիշի 34 AO 176 պետհամարանիշի (վարորդ ՝ Խ. Ծ.) և «Vokswagen Golf 3» մակնիշի 01 DD 440 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի արագաչափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (8 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում «Pajero» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 34 LO 996 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 22.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Volkswagen passat» մակնիշի 30 LO 338 պետհամարանիշի (վարորդ ՝ Զ. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (1 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի 1-ին կմ-ին հարակից տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները 2 ուղևորներին տեղափոխել են Երևան-Սևան ավտոճանապարհ:
***
Հունվարի 4-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում ավտոմեքենան արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Էրեբունի» ռեստորանի հարակից տարածքում «Toyota prado» մակնիշի 55 ST 335 պետհամարանիշի (վարորդ ՝ Ժ. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր):
Վերադարձի ճանապարհին Սևան-Գավառ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (7 ուղևոր): Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Հունվարի 4-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի արագաչափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում «Mercedes Vito» մակնիշի 34 MR 255 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հիվանդի մոտ գնալիս շտապօգնության ավտոմեքենան Ապարան քաղաքի մոտակայքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հանդիպել են շտապօգնության աշխատակիցներին և նրանց տեղափոխել հիվանդի մոտ:
Հրշեջ-փրկարարները հիվանդին տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ:
***
Հունվարի 4-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները «Mercedes» մակնիշի 05 ZZ 033 պետհամարանիշի (վարորդ ՝ Մ. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «NISAN PRIMERA» մակնիշի 34 FN 622 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ի.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:
***
Հունվարի 4-ին, ժամը 16.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում «Toyota land crouser» մակնիշի 88 ՈՈ 885 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) և «UAZ patriot» մակնիշի 11 ՈՕ 084 պետհամարանիշի (վարորդ ՝ Ռ. Պ.) ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (6 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Լեռնապար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ВАЗ 2106» մակնիշի 34 PZ 367 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, որը խափանված է եղել:
Հրշեջ-փրկարարները «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին տեղափոխել են Արագածոտնի մարզի գյուղ Ծաղկահովիտ:
***
Հունվարի 4-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (28 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակումից 4 ավտոմեքենա և 25 ուղևոր:
***
Հունվարի 4-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել արգելափակումից 16 ավտոմեքենա (32 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 13.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենաները արգելափակվել են Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 114 ավտոմեքենա (345 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 11.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ում «KIA Sportage» մակնիշի 22 UT 376 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 4-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գայի փողոցի թիվ 1 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 40 SO 500 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
ՏԿԱԻՆ հաղորդագրություն