Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տասնյակ ավտոմեքենաների ուղեւորներ գիշերը մնացել են ձնաբքում (Տեսանյութ)

Հունվար 05,2016 10:28

Հունվարի 5-ի առավոտյան մեզ զանգահարեց Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Սուսաննա Փափախչյանը: Նա խիստ հուզված ասաց, որ իր աղջիկը, նրա ամուսինը եւ տղան «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հունվարի 4-ի առավոտից գտնվում են Սիսիան-Գորիս ավտոճանապարհին, Գորիսից մոտ 20 կմ հեռավորությամբ:

Տիկին Սուսաննայի խոսքերով՝ այդտեղ չեն կարողանում տեղաշարժվել տասնյակ ավտոմեքենաներ, անցած օրվա ընթացքում միայն մեկ գրեյդեր է անցել այդ տարածքով, կեսգիշերին մի «Ուրալ» մեքենա է հայտնվել, որով էվակուացվել է 2 հոգի:

Զանգահարեցինք Սյունիքի մարզային փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետ փոխգնդապետ Ռոմա Սահակյանին: Նա ասաց, որ ամբողջ գիշեր Գորիսի եւ Սիսիանի փրկարարները, ճանշին ձեռնարկությունները, պետավտոտեսչությունը Սիսիան-Գորիս ճանապարհից ավտոմեքենաներ է տարհանել, այդ հատվածում այժմ քիչ մեքենաներ են մնացել: Նրա խոսքերով՝ փակված ճանապարհից տարհանված մեքենաների ուղեւորները տեղափոխվում են Գորիսի եւ Սիսիանի փրկարար ծառայություններ, տեղավորվում այդ քաղաքների հյուրանոցներում:

Զանգահարեցինք Սուսաննա Փափախչյանի թոռանը՝ Հրաչ Ավագյանին: Նա ասաց, որ այդ պահին կարող է հաշվել խցանման մեջ հայտնված շուրջ 20 ավտոմեքենա: Հրաչը հայտնեց որ չի տեսնում, թե փրկարարներն այժմ աշխատանք են կատարում: Հրաչի խոսքերով՝ չնայած իրենց ավտոմեքենայի մեջ վառելանյութ կա, սակայն մեքենայի շարժիչը չի գործարկվում, մեքենան չի տաքացվում, իրենք ցուրտ գիշերն անցկացրել են ավտոմեքենայի մեջ՝ ծածկոցներով ծածկված, հիմա այդ տարածքում ձնաբուք է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031