Ինչպես տեղեկացրել ենք, երեկ դանակահարություն էր տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասում. Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նախկին ամուսինը իր միակ երեխային տեսնելու պատրվակով գնացել էր կնոջ հայրական տուն, որտեղ վիճաբանություն էր ծագել, ու նա դանակահարել էր կնոջը, զոքանչին, քենուն ու նաեւ տաքսու վարորդին: Կնոջը՝ 27-ամյա Ա.Գ-ին ու նրա մորը՝ 1967 թվականին ծնված Գ.Ս.-ին տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ եւ վիրահատել էին:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Դանակահարության մեջ կասկածվում է 1990 թվականին ծնված Հենրիկ Հովհաննիսյանը. նա ձերբակալված է, վերջինս ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ