Mtaes.am-ը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք–Քարվաճառ, Բերդ–Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր–Բլագադառնոյե,Գորիս–Սիսիան, Հրազդան–Ջրառատ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Սևան–Վարդենիս ավտոճանապարհը փակ է եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով: Խորհուրդ է տրվում զերծ մնալ երթևեկությունից:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Շիրակի մարզում առկա է ուժեղ քամի և տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզում, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում, Իջևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր, Տաշիր–Պրիվոլնոյե, Տաշիր–Կաթնառատ, Գեղարքունիքի մարզի Արփունք, Ախպրաձոր, Տրետուք, Կուտական, Ազատ, Այրք, Գեղաքար, Կախակն, Կութ, Մաքենիս, Ն.Շորժա, Վ. Շորժա, Նորաբակ, Ջաղացաձոր, Մադինա, Կալավան, Անտառամեջ, Ծաղկաշեն գյուղեր տանող ավտոճանապարհները. նշված գյուղերում և Սյունիք մարզի Մեղրու սար կոչվող հատվածում առկա է ուժեղ քամի և բուք:
Գեղարքունիքի մարզում առկա է ուժեղ բուք:
Ծիլքար ավտոճանապարհին առկա է բուք և խցանումներ:
Դժվարանցանելի են Սեփանավան–Օձուն, Գեղարքունիքի մարզը, Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Հրազդան–Հանքավան, Գյումրի–Լանջիկ, Մեղրի–Կապան, Գորիս–Կապան, Սիսիան–Զանգեր, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Լոռու մարզերի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Կապուտան–Հատիս–Զովաշեն, Արտաշատ–Վայք–Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Ոսկեպարի ոլորանները ՝ բեռնատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում: