Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խումբ, որը համակարգում է վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը

Հունվար 04,2016 20:34

Հանրապետությունում գրանցված  ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով  դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից`  ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է  առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ  հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:  Պարբերաբար և առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում  հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ներկայացվում է ընթացիկ իրավիճակը, տրվում են համապատասխան լուծումներ:

Նշենք, որ հիմք ընդունելով տոնական օրերին համաճարակաբանական վերլուծության արդյունքները` հանրապետությունում  սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա: Սակայն, տոնական օրերին, դիմելիությունը բժշկական կազմակերպություններ պայմանավորված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով ակտիվացել է, որին նպաստել է վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը:

Թոքաբորբերի ակտիվացումը այս ժամանակահատվածում պայմանավորված է նաև քաղաքացիների`  հատկապես  հղիների, քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց և երեխաների բժշկական օգնության ուշ դիմելիությամբ և  ինքնաբուժմամբ:

Այսօր հանրապետությունում շրջանառվող գրիպի հարուցիչների դեմ լիարժեք  պայքարելու համար ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում ենք բնակչությանը`

գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության

չզբաղվել ինքնաբուժմամբ

անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ

հագնվել եղանակին համահունչ

հետևել անձնական հիգիենայի կանոններին

պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

հնարավորինս սահմանափակել հատկապես գրիպանման երևույթներ ունեցող անձանց հետ շփումները

հաճախակի օդափոխել փակ տարածքները

տանը կամ հանրային վայրերում ապահովել օդի օպտիմալ  ջերմաստիճան:

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031