ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով փակվել է Սևան-Վարդենիս և Վարդենիս-Սևան ավտոճանապարհը:
Փակ են նաև Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն