Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի մամլո քարտուղար Նարեկ Կիրակոսյանը, երեկ ժամը 2-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխել 1989 թվականին ծնված Ա.Գ-ին ու նրա մորը՝ 1967 թվականին ծնված Գ.Ս-ին: Նրանք բնակվում են Գյումրու օդանավակայանի տարածքում գտնվող թաղամասում:
Ըստ տեղեկությունների, վերջիններիս դանակահարողը եղել է Ա.Գ.-ի ամուսինը: Ամուսինները խռով են եղել: Ամուսինը Ամանորին ոգելից խմիչքի ազդեցության տակ իբրեւ թե եկել է կնոջ հետ հաշտվելու, սակայն դարձյալ վիճաբանել են, ու արդյունքում դանակահարել է թե՛ կնոջը, թե՛ զոքանչին:
27-ամյա Ա.Գ-ին հիվանդանոց են տեղափոխել աջ բազուկի վերին հատվածի կտրված-ծակած վերքով, իսկ նրա մորը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, նրանք վիրահատվել են, երկուսի վիճակն էլ միջին ծանրության է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ