Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուս պատգամավոր. Ես կգնամ Թուրքիա, բայց սկզբում թող նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. Yerkramas

Հունվար 04,2016 15:19

«Ամենամեծ դավաճանությունն այն է, երբ մենք՝ ռուս պաշտոնյաներս, ընկրկում ենք: Գիտեք ինձ էլ են մի անգամ առաջարկել գնալ Թուրքիա: Իսկ դա իմ ինչի՞ն է պետք: Ես կգնամ, բայց սկզբում թող նրանք ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ինձ պետք չէ, ես ոչ մի անգամ այնտեղ չեմ եղել եւ չեմ լինի, մինչեւ կրկին մի քաղաք չվերանվանվի Կոստանդնուպոլիս»,-  «Ռադիո Բալտիկա»-ի հետ զրույցում այս հայտարարությունն արել է Սանկտ Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը. տեղեկացնում է Yerkramas.org-ը:

Լրագրողի դիտարկմանը, թե անկախ ամեն ինչից՝ Թուրքիան համարվում է լավագույն տուրիստական երկրներից մեկը, Միլոնովը պատասխանել է. «Ո՞վ է տվել այդ տիտղոսը: Կաշառքով է եղել: Տուրիստական ընկերությունները թուրք տուրօպերատորներից կաշառք են ստացել: Մենք Թուրքիան անազնիվ գումարներով ենք լցնում, որոնցով էլ նրանք նոր հյուրանոցներ են կառուցում: Եթե մենք այնտեղ չգնանք, նրանք ապրելու միջոց չեն ունենա: Թող նրանք սոված լինեն, սառեն եւ իմանան, որ ոչ ոքի պետք չեն»:

Նա առաջարկել է Թուրքիայի հետ սահմանը փակել եւ խզել դիվանագիտական հարաբերությունները. «Նրանք մեզ պետք չեն: Մեր հրթիռային նավակները, կործանիչները տեղակայենք Բոսֆորի մոտ, ինչը կերաշխավորի մեր նավերի տեղաշարժը: Նրանք ոչինչ չենք կարողանա անել, նրանք վախենում են մեզնից»:

Լրագրողը նշել է, որ այնտեղ ՆԱՏՕ-ն է, ինչին Միլոնովն արձագանքել է, թե դա կարեւոր չէ. «Պարզ չէ, թե ինչպես նրանք մտան ՆԱՏՕ, նրանցից ի՞նչ ՆԱՏՕ: Հիմա էլ ուզում են մտնել Եվրամիություն: Սակայն ես կարծում եմ, որ Եվրամիությունը շուտով կփլուզվի, այդ պատճառով նրանք չեն կարողանա մտնել»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Թուրքն ռուսին մի անգամ չէ լկտիաբար խաբել (եւ ոչ միայն նրանց): Բայց իրենք սովոր են սրիկայության դիմաց ներողություն ու նյութական կոմպենսացիա պահանջել: Պարսիկները Գրիբոյեդովի սպանության համար մեղա եկան ու բրիլանտ նվիրեցին ցարին, հարցը լուծվեց: Բայց էրդոի գլխում սուլթանական քամիներ են փչում, չի ուզում իջնել, գուցե մեր բախտից լինի!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031