Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտավախություն կա, որ Գեւորգ Սաֆարյանը նույն խցում կլինի քրեական հանցագործների հետ

Հունվար 04,2016 14:44

Ինչպես հայտնի է, Հիմնադիր խորհրդարանի եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանքը: Նրան ձերբակալել էին Ամանորի գիշերը՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:

«Մենք պետք է նկատի ունենանք, որ մեր երկիրը զավթել են, օկուպացրել են մեր երկիրը, մենք գործ ունենք հանցավոր համագործակցության վերածված վարչախմբի հետ իր ՀՀԿ-ով, կուսակցություններով, կազմակերպություններով, անհատներով, օլիգարխներով: Դա մեկ հանցավոր համագործակցություն է, որը վերցրել է ժողովրդի իշխանությունը, մեզ պատերազմ է հայտարարել, եւ պատերազմում է մեր դեմ, բոլոր իրավական ինստիտուտների անվան տակ հանդես գալու դեպքերը իմիտացիոն ձեռնարկումներ են՝ օկուպացիան շարունակելու համար»,- ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ նույնը կատարվում է նաեւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում, քանի որ Գեւորգ Սաֆարյանը պայքարող երիտասարդության ներկայացուցիչ է եւ հեղինակություն է վայելում երիտասարդության շրջանակում:

Հետաքրքրվեցինք՝ թե արդյոք տեղեկություններ ունեն Գեւորգ Սաֆարյանից, նա պատասխանեց, որ դեռ ոչ:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ Գեւորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, որ այժմ ճշտում են այդ տեղեկատվությունը, իսկ մտավախությունները, որ նրան կարող են տեղավորել քրեական հանցագործների հետ, դեռ առկա են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031