Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանների ընտանիքներին

Հունվար 04,2016 14:00

2016 թ. հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:

Ազատ Ասոյանի նորածին եղբայրը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին: Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում:

Seyran Ohanyan-Ruzan Khachatryan-1«Մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չունի». սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանաձևն է, որով էլ այսօր ապրում է Սարգիս Ստեփանյանը: Նա պատրաստվում է ծառայողական աստիճանով վեր բարձրանալ, առաջիկայում կամենում է սովորել ռազմական ակադեմիայում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զոհված զինվորների ծնողների հետ խոսելիս նշեց. «Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին: Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը: Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031