Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպասում (բանաստեղծություն)

Հունվար 04,2016 13:50

Գարու՞ն էիր տենչում…
Ափսոս, ձմեռ եկավ,
Եվ քո մրսած հոգին,
Սառցե շորեր հագավ:

Թախծով պատեց հոգիս,
Ծերացավ՝ վայրկյանում,
Թվաց, մարեց կյանքս,
Այդ նույն ակնթարթում:

Հոգուդ բեկորները,
Բանտարկվեցին դարձյալ,
Սառույցների անհալ`
Վճիտ բյուրեղներում:

Նրանք էլ չեն մրսում,
Ամուր պատյան ունեն,
Ափսոս, բաժան-բաժան`
Շնչահեղձ են լինում:

Մի ամբողջ է հոգին,
Չի տրոհվում երբեք,
Անզգույշ մի արարք`
Նա կմեռնի վշտից:

Ախ, որքա՞ն ջերմ է պետք,
Որ սառույցը ճեղքեմ,
Ու հոգիդ ազատեմ,
Պաղ շղթայից՝ անելք:

Պոետ քո երգերում,
Հոգին փառաբանիր,
Առանց նրա՝ կյանքում,
Չկա ոչ հույս, ոչ սեր…

 
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031