Հունվարի 4-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում` Նորագավիթի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. ճանապարհի երթևեկելի հատվածից անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 30SS562 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել անվտանգ տարածք:
***
Կարդացեք նաև
Հունվարի 4-ին, ժամը 01.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արմանիս գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի M813RR70 պ/հ ավտոմեքենան ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն արգելափակվել են ձյան մեջ, հրշեջ-փրկարարները ճանապարհի մնացած մասը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով (կանչի վայր ժ.01:48-ին):
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները՝ «Գավառի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ, արգելափակումից դուրս են բերել 12 մարդատար ավտոմեքնա (27 ուղևոր):
***
Հունվարի 4-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 4754S պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 3-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վերջնամասում «Priora» մակնիշի 13UL440 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ Կ. Ս.):
***
Հունվարի 4-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (11 ուղևոր):
ԱԻՆ