Ոստիկանության Էրեբունու բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 2-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 2015 թ. դեկտեմբերի 19-ից ՀՀ քր. օր.-ի 312 հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող՝ 1995 թ. ծնված Լուսինե Հ.-ն:
ՀՀ ոստիկանություն