ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը:
Փակ են նաև Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն