Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանի դատը չի ավարտվել. «Դատավորը սպասում է Բաղրամյան 26-ի զանգին»

Հունվար 03,2016 19:09

«Մինչեւ հիմա այսպես կոչված «նիստն» է ընթանում, առկախ վիճակ է, այսինքն՝ զանգի են սպասում: Դատավորը սպասում է Բաղրամյան 26-ի զանգին… չգիտե՞ք՝ ինչպիսին է մեզ մոտ արդարադատությունը: Բազմամյա փորձից եւ իրավիճակից ելնելով՝ հիմնավոր կասկած եմ հայտնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը` նկատի ունենալով քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանք կիրառելու հարցի քննությունը:

Հիշեցնենք, որ գրեթե երկու ժամ է՝ այն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ինչ վերաբերում է այսօր Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան դիմացից բերման ենթարկված բողոքի ակցիայի մասնակիցներին, ապա Վարուժան Ավետիսյանի տվյալներով՝ նրանց բաց են թողնում. «Անհեթեթ ու անհիմն մեղադրանքով էին բերման ենթարկել: Հինգ հոգուց մեկին՝ Գրիգոր Եղնուկյանին, փորձում են 3 ժամ ավելի պահել, իբրեւ թե առավոտյան ինչ-որ ոստիկանի է անպատվել: Մի խոսքով՝ թունավոր օձի քաղաքականություն են վարում»:

Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի կազմակերպված ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել. «Քաղաքացիները պահանջել են, որպեսզի նիստը դռնբաց լինի: Դատարանից պետք է ներկայացուցիչ մոտենար եւ բացատրեր, թե ինչու նիստը դռնբաց չէ, բայց երբ Գեւորգին ներս են տարել, համարել են, որ կարիք չկա քաղաքացիներին մոտենալու եւ բացատրելու»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել էր Ամանորի գիշերը՝ ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանի դատա-իրավական համակարգը ոտից-գլուխ փտած է. Լիսկանե՛րի դրախտավայր է: Հետո զարմանում են,որ ներդրողներ չկան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031