Պետական ծառայության մասին օրենքում հարկ է կատարել երկու լրացում, որով կարգելվի բարձրաստիճան պաշտոնյաների կողակիցներին եւ զավակներին զբաղվել բիզնեսով՝ համարում է ՌԴ պետական դումայի սահմանադրական հանձնախմբի նախագահի տեղակալ Վադիմ Սոլովյովը (լուսանկարում):
Ըստ ria.ru-ի՝ Վադիմ Սոլովյովը, որը ներկայացնում է Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը՝ արդեն մշակում է համապատասխան օրինագիծը:
Արգելքից բացի՝ երկրորդ լրացման համաձայն, եթե բարձրաստիճան պաշտոնյան ձեւականորեն ամուսնալուծվում է, սակայն շարունակում է վարել համատեղ տնտեսություն, ընդհանուր բիզնես, այդ դեպքում կիրառվում է տույժ՝ մեկ միլիոն ռուբլու չափով ու նա ազատվում է զբաղեցրած պաշտոնից: