Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Խաչատրյանի տան մոտից բերման ենթարկվածները սպառնալիքներ չեն հնչեցրել նրա հասցեին (ֆոտոշարք)

Հունվար 03,2016 16:52

«Հրեշտակների» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին՝ Խաչատրյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու և նրա գույքին վնաս հասցնելու կասկածանքով: Այս մասին Aravot.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցները որևէ սպառնալիք չեն հնչեցրել Գեղամ Խաչատրյանի հասցեին: «Իմ ստացած տեղեկություններով՝ հինգ քաղաքացիներ են բերման ենթարկվել, այդ թվում՝ Գրիգոր Եղնուկյանը, ով անչափահաս է: Նրանք կարող են ենթարկել քրեական պատասխանատվության: Ըստ ոստիկանության՝ նրանք սպառնալիքներ են հնչեցրել Գեղամ Խաչատրյանի հասցեին, բայց ես տեսա այնպիսի գրառումներ, որոնք չեն կարող սպառնալիք համարվել: Խոսքը «կապիկ-ոստիկան» եւ նմանօրինակ գրառումների մասին է»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Բերման են ենթարկվել  Գոհար Սարոյանը, Լուսինե Մինասյանը, Արմո Սաֆարյանը, Գրիգոր եւ Հակոբ Եղնուկյանները: Լուսինե Մինասյանը Գեւորգ Սաֆարյանի կինն է, Արմո Սաֆարյանը` եղբայրը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Նրա խոսքով՝ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Գեղամ Խաչատրյանը ծեծել է ակտիվիստ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանին եւ կեղծ ցուցմունք տվել՝ ճանաչվելով որպես տուժող կողմ:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ցանկացել են տարեմուտը նշել հրապարակում եւ տոնածառ տեղադրել, ինչին խոչընդոտել էին ոստիկանները՝ քաղաքապետարանի համապատասխան թույլտվության բացակայության պատճառով:

DCIM105MEDIA

Նշենք, որ այս պահին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շարունակվում է Գեւորգ Սաֆարյանի պաշտպանության ակցիան: Մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրան՝ համարելով, որ ակտիվիստն է ոստիկանների բռնության զոհ դարձել:

Դեկտեմբերի 31-ի գիշերը ձերբակալվել է 5 քաղաքացի: Բոլորը, բացի Գեւորգ Սաֆարյանից, բաց են թողնվել:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    Ոստիկանները էտքան ամերիկա թրենինգի գնացին ԱՄՆ-ի գրայնտային փողերով ու չհասկացան, որ Ոստիկանին խփելու դեպքում ոչ թե ձերբակալում են, այլ կրակում են ճակատին
    Էս էլ անհասկացողության արդյունքները

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հակատոնածառային ՛՛Վահան՛՛ օպերացիայի ընթացքում ոստիկանները կատարեցին գլխավոր խնդիրը. նախ բերման ենթարկեցին, ապա և ձերբակալեցին Գևորգ Սաֆարյանին, որի վրա իրենց տերերը վաղուց ՛՛ատամ ունեին՛՛:
    Հիմա այդ կլոունադայի երկրորդ արարն է, դատական ակտերի խեղկատակացման տեսքով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031