Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 3-ին կմ-ում «Nissan Almera Tino» մակնիշի B421AK196 պ/հ ավտոմեքենան (վարորդ Է. Գ., ծնվ. 1962) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:
Կարդացեք նաև
ԱԻՆ