ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում Ամանորին գրառում է արել` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ: Նա նշել է. «Մենք պետք է ակտիվացնենք աշխատանքները 2016 թվականին բանակցված կարգավորման հասնելու նպատակով: Կողմերն ասում են, որ պատրաստ են: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: