Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված այս օրերին տեղացած առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին:
Արցախի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ նախագահը կարեւորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: