Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ամանորի գիշերն Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալվել է Գեւորգ Սաֆարյանը:
Aravot.am-ի հետ զրույցում՝ շարժման մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանը դեռ ձերբակալվածի կարգավիճակում է, այժմ ինքն է իր դեմ կատարված բռնության մասին ցուցմունք տալիս:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ չնայած ոստիկաններն էին Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ բռնություն կիրառել, բայց ամեն ինչ կոծկվել, հակառակն է ներկայացվել:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
նորմալ ա էլի –