Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հունվար 02,2016 13:20

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Կապուտան-Հատիս, Սոթք-Քարվաճառ, Գավառ-Մարտունի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի միջհամայնքային ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Արագածոտնի, Արարատի, Լոռու մարզերի և Կոտայքի մարզի Հանքավան քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհները, Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը, Ելփին-Վայք-Ջերմուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Լանջիկ-Վարդաղբյուր («Ղոչի Աղբյուր» կոչվող հատվածը), Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհները, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ը: Նշված ավոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ թույլ ձյան տեսքով:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031