Interfax.ru-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հիմք ընդունելով Կարգապահական հակադոպինգային կոմիտեի որոշումը, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի յոթ ծանրորդների որակազրկել է չորս տարով: Որակազրկված ծանրորդների մեջ են հայազգի ծանրորդներ Կարեն Մարտիրոսյանն ու Գոռ Հունանյանը:
Վերոնշյալ երկու ծանրորդները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ որեւէ առնչություն չունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ