ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 00:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գավառ-Մարտունի ավտոճանապարհը փակվել է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Կարդացեք նաև