Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մնացականյան. Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. «Ազատ Արցախ»

Դեկտեմբեր 31,2015 20:08

Քանի դեռ ստորագրված չէ վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է, ընդգծում է Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Տարիներ շարունակ օգտագործելով Կասպյան ընդերքից ստացվող եկամուտները՝ Ադրբեջանը մեծ գումարներ էր ներդնում բանակի արդիականացման և սպառազինության ձեռք բերման նպատակով, «սակայն եթե ուշադրություն դարձնեք գնված միջոցներին, կտեսնեք, որ դրանց համարժեքն արդեն առկա է հայկական զինանոցում, և որևէ կերպ ուժերի հարաբերակցությունը չի փոխվել»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում։

«Իսկ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները մի քանի նպատակ են հետապնդում. առաջինը քաղաքականն է, որով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների վրա ճնշում գործադրել՝ առաջնագծում անընդհատ սադրիչ գործողություններ հրահրելով և իրենց անհանդուրժողականությունը ցուցադրելով իրերի ներկա վիճակի նկատմամբ: Երկրորդ՝ Ալիևը բարձրագոչ հայտարարություններով փորձում է ադրբեջանցիների մոտ ռևանշիստական տրամադրություններ պահպանել՝ չբացառելով հիմնախնդրի կարգավորման ռազմական տարբերակը: Եվ երրորդ՝ հայկական կողմի վրա բարոյահոգեբանական ազդեցություն թողնելը», – Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը։

«Քանի դեռ հակամարտող կողմերի միջև ստորագրված չէ զինադադարի հաստատման մասին վերջնական պայմանագիր, պատերազմի վերսկսման վտանգն իրական է: Պաշտպանության բանակն իր ամենօրյա գործունեության ընթացքում պատրաստվում է պատերազմի և հակազդող ու կանխարգելիչ գործողություններով ապահովում տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը: Որովհետև, եթե խաղաղություն ես ցանկանում, միշտ պետք է պատերազմի պատրաստվես», – ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նշելով, որ ադրբեջանական կողմի սադրիչ ու անհեռատես մարտավարության արդյունքում՝ լարվածությունը առաջնային գծում մեծացել է, գեներալ-լեյտենանտը շեշտել է. – «Իրավիճակի նման շարունակականության դեպքում, բացահայտ լայնածավալ գործողությունների հավանականությունը մեծ է»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատ Արցախ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031