ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում դիտվում են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում, Վեդի-Լուսաշող, Վանաձոր-Վահագնաձոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Կարդացեք նաև
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ԱԻՆ