Արդեն հաղորդել ենք, որ այսօր Երկրապահ կամավորականների միության անդամներն այցելել են Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբլուրում հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանին. «Լրատվությունը միշտ ասում է՝ առանձնահատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան… Ըտենց էլ չեմ իմանում, թե ինչ հաստիք է ճարել լրատվությունը: Տենց հաստիք հայ ազգի մեջ, հայոց պատմության մեջ, ոչ մի երկրում չի եղել: Ժիրայր Սեֆիլյանի համար առանձնահատուկ հաստիք են բանակում ավելացրել: Ու էդ էլ չի ամաչում՝ … էն որ ասում են՝ սահմանում կրակոց, կռիվ… ասում է՝ անում են իրենց «վլաստը» պահեն: Օղ…շ, երեխեք են ընդեղ կռվում, «պրիչյո՞մ» ստեղ «վլաստը»: Թե «վլաստին» ով կլինի՝ էդ էլ ուրիշ բան է: Էդ «վլաստը» ոչ մեկի հոր սեփականությունը չի»:
Սեֆիլյանի հասցեին այդ հայհոյանքից հետո՝ Մանվել Գրիգորյանը նաեւ հավելել է. «Տենց բաներ չի կարելի ասել, խոսել, վիրավորել: Այ կեղտոտ տականք, դու մտածում ես՝ էսօր էդ 72 զոհը տարել սպանե՞լ են տալիս.. Դու նրանց ծնողներին ես վիրավորում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առաջին լրատվականի» տեսանյութում: