ՀՀ նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշել է:
Օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
Կարդացեք նաև
Հայաստանի և Եվրոպայի առաջատար երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության խթանման գործում ունեցած մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարլենի ԱՎԱԳՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
Պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարի ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Էդոնիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Բորիսի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Գևորգի ԱՇՈՏՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներն արդյունավետ կերպով համակարգելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: