Ավանդույթի համաձայն՝ եռասերունդ երկրապահական ընտանիքը դեկտեմբերի 31-ին այցելում է Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի սուրբ նահատակների Ամանորը:
Բացառություն չէր եւ այս տարին: ԵԿՄ վարչության շենքում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ հնչեցին 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ եւ նախանշվեցին 2016-ի ծրագրերը:
Շնորհավորանքի խոսքով եւ ծրագրային ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը:
Այնուհետեւ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված՝ Վազգեն Սպարապետի կիսանդրիին եւ ուղեւորվեցին Եռաբլուր:
Կարդացեք նաև
Երկրապահական պատվիրակություններն այսօր այցելում են նաեւ Հայաստանի, Արցախի բոլոր եղբայրական գերեզմաններ: ՀՀ, Արցախի եւ արտերկրի բաժանմունքների եռասերունդ երկրապահները նաեւ այցելում են Արցախյան հերոսամարտի պատվին, Արցախյան պատերազմի հերոսների պատվին կանգնեցված բոլոր հուշարձաններին:
ԵԿՄ