Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.42-ին ահազանգ է, որ Երևանի Կասկադի մոտակայքում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը կախվել է ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները «Հունդայի» մակնիշի 05SO450 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
***
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02.07-ին ահազանգ է, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 3 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության թիվ 14 բրիգադայի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հիվանդանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսան» մակնիշի (վարորդ Ռ. Հ.) առանց պ/հ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, տեղի ուժերով 3 ուղևորները տեղափոխվել են հարազատների տուն:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206-րդ կմ-ում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 024ԼՍ43 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ա.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ում ավտոմեքենան կիսամաշ անվադողերի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են հրշեջ մաս` գիշերելու:
ՀՀ ՏԿԱԻՆ