Ամերիկյան ESPN հեռուստաալիքը փետրվարի 26-ին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին հրավիրել է հեռուստատեսային բանավեճի:
«Մեր նպատակն ընտրությունից առաջ բաց եւ թափանցիկ քննարկում կազմակերպելն է, որը ցույց կտա համաշխարհային ֆուտբոլում ուժերի դասավորվածությունը» – ասվում է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության նախագահի թեկնածուներն են ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ժերոմ Շամպանը, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար, շեյխ Սալման բին Ալ-Խալիֆան, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն եւ հարավաֆրիկացի բիզնեսմեն Տոկիո Սեվալեն:
Հեռուստաբանավեճը նախատեսվում է կազմակերպել Լոնդոնում, հունվարի 29-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի