«Ակտ Ադրբեջանում ժողովրդավարության մասին» օրինագծից հետո, որը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվել Ադրբեջանի վրա «Մագնիտսկու ակտի» գործողության ընդլայնման մասին օրենքի նախագիծ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ը որոշել է բացահայտորեն Ադրբեջանից վրեժ լուծել 2010թ. Ստամբուլում Օբամայի հետ հանդիպելուց նախագահ Իլհամ Ալիևի հրաժարվելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը՝ haqqin.az-ի համար մեկնաբանելով Ադրբեջանի վրա «Մագնիտսկու ակտը» տարածելու սենատոր Բեն Քարդինի առաջարկը:
«Իրավիճակը շատ լուրջ է, ուստի կարծում եմ՝ պետք է մեզ մոտ հրավիրել ամերիկացի կոնգրեսականների՝ զուգահեռ կազմակերպելով մեր պատգամավորների մեկնումը Վաշինգտոն: Այսինքն՝ անհրաժեշտ է բաց կերպով քննարկել բոլոր վիճելի պահերը և միմյանց կարծիքներն իմանալ: Մեր երկրների հակամարտությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- նշել է Օրուջը:
Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն ևս տեղի ունեցողի մեջ տեսնում է Ադրբեջանի համար «վտանգավոր ազդանշան»: «Մենք կարող ենք տուժել ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես: Եվ Բաքուն պետք է աշխատի այդ ուղղությամբ, որ մեր երկրի դեմ տրամադրված կոնգրեսականների առաջարկները չընդունվեն: Յուրաքանչյուր կողմ պետք է զիջումների գնա: Ներկայիս տնտեսական իրավիճակում ԱՄՆ պատժամիջոցները, իսկ հետո՝ նաև Եվրոպայի, պարզապես կթուլացնեն մեր երկիրը: Բացի դրանից՝ վերջերս մենք տեսել ենք տարբեր երկրների քաղաքացիների՝ պետական պաշտոնյաների, գործարարների և նրանց ընտանիքների անդամների ձերբակալությունների տասնյակ դեպքեր ԱՄՆ-ի հայտով:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում